Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն ճանաչվել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ, Globe Soccer Awards ամենամյա մրցանակաբաշխության վարկածով։
Մրցանակին հավակնում էին նաեւ Ջուդ Բելինգեմը («Ռեալ Մադրիդ»), Ֆիլ Ֆոդենը («Մանչեսթեր Սիթի»), Անտուան Գրիզմանը («Աթլետիկո Մադրիդ»), Սերու Գիրասին («Շտուտգարտ»), Էրլինգ Հոլանդը («Մանչեսթեր Սիթի»), Հարի Քեյնը («Բավարիա»), Լաուտարո Մարտինեսը («Ինտեր»), Ռոդրին («Մանչեսթեր Սիթի»), Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ»), Բերնարդու Սիլվան («Մանչեսթեր Սիթի») եւ Վինիսիուս Ժունիորը («Ռեալ Մադրիդ»)։
Ավարտված մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 48 հանդիպման, խփել է 44 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։