Ֆլիկը «Բարսելոնայում» կստանա 3 միլիոն եվրո

Մյունխենի «Բավարիայի» եւ Գերմանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը առաջիկա օրերին պայմանագիր կկնքի Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» հետ։ Նրա տարեկան աշխատավարձը կկազմի 3 միլիոն եվրո հարկերի վճարումից հետո, հաղորդում է իսպանական AS-ը։

Ֆլիկը մի քանի օր է գտնվում է Բարսելոնայում։ Նրա պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2026թ․ հունիս։

Նախատեսված կլինի նաեւ բոնուսներ․ Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելու համար՝ 1 միլիոն եվրո, Լա Լիգայի տիղտոսի համար՝ 750 հազար եվրո։

Ֆինանսական խնդիրների պատճառով Ֆլիկի մարզչական շտաբում կլինեն երկու օգնականներ՝ Տոնի Տապալովիչը եւ Մարկուս Զորգը։

Comments (0)
Add Comment