Sony ընկերությունը ռազմավարական հանդիպման շրջանակում Creative Entertainment Vision կոչվող տեսահոլովակում ներկայացրել է զվարճանքի արդյունաբերության ապագայի իր տեսլականը: Տեսանյութը հրապարակվել է ընկերության YouTube-ի ալիքում։
Կոնցեպտուալ ցուցադրական տեսահոլովակում ցույց է տրվում, թե ինչպես մարդիկ հաջորդ տասնամյակում կարող են օգտագործել վիրտուալ իրականության սարքերը՝ ստեղծելու ավատարներ և ընկղմվելու վիրտուալ աշխարհներում ուրիշների հետ շփվելու համար:
Բացի դրանից, կարճ տեսանյութում ներկայացված է ապագայի սմարթֆոնը, շարժական թափանցիկ էկրանով ձեռքի կոնսոլ, թափանցիկ պլանշետ, զբոսայգիներ, որտեղ մեխանիկական դինոզավրեր և ուրվականներ կան, ինչպես ընկերության հայտնի ֆրանշիզներ Horizon խաղերի շարքում և «Ուրվականների որսորդները» (Ghostbusters) ֆիլմերում համապատասխանաբար:
Այս տեսանյութը ցույց է տալիս, թե ինչպես կարող են փոխվել տեսախաղերը, ճանապարհորդությունները, համերգները և զվարճանքի այլ ոլորտներն ապագայում: Այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ 2034-ին մարդիկ կշրջեն վիրտուալ այգիներով կամ կխաղան շարժական կոնսոլների վրա՝ օդում լողացող էկրաններով։ Ըստ ամենայնի, Sony-ն նախատեսում է զարգացնել այս ոլորտները այն տրամաբանությամբ, ինչպես ցուցադրված է տեսանյութում։