Սելին Դիոնը մահանալու շեմին էր, երբ նրա մոտ ախտորոշվեց «Stiff Person Syndrome»-ը (SPS):
2022 թվականին երգչուհու մոտ ախտորոշվել է հազվագյուտ նյարդաբանական խանգարում, որը քիչ էր մնում սպաներ նրան: Երգչուհու հետ առաջիկա հարցազրույցի թողարկումից առաջ Հոդա Քոթբը «Հոդա եւ Ջեննա» հաղորդաշարի մի դրվագում բացահայտել է, որ Դիոնը «մահվան դուռն էր թակում»՝ պայքարելով հիվանդության դեմ:
«Նա հիմա շատ ավելի լավ է, բայց մի պահ նա, ասես, մահացած լիներ, ինչի մասին նա խոսել է․ դա սարսափելի շրջան էր»,-նշել է Քոթբը ՝ կիսվելով Սելինի հետ իր հանդիպման մանրամասներով:
«Նրա մոտ սարսափելի հիվանդություն են ախտորոշվել, եւ ինչ-որ պահի նա սկսել է մտածել՝ արդյոք նա ողջ կմնա՞, արդյոք կհաղթահարի՞ դա… Շատերը մտածում են՝ «ի՞նչ է եղել», եւ նրան հարցեր են տալիս «բեմ վերադառնալու հնարավորության մասին»: .. Մենք կարոտել ենք նրան, եւ դա շատ զգացմունքային հարցազրույց էր»,-ասել է Քոթբը:
«Ես. Սելին Դիոն» վավերագրական ֆիլմը կպատմի բեմի հանդեպ Դիոնի սիրո եւ չնայած ախտորոշմանը՝ բեմում իր ելույթները շարունակելու նրա պայքարի մասին: