Պրիյանկա Չոպրան` ավելի քան 40 միլիոն դոլար արժողությամբ վզնոցով

Պրիյանկա Չոպրան ապշեցուցիչ տեսք է ունեցել ավելի քան 40 միլիոն դոլար արժողությամբ վզնոցով։ Դերասանուհին, ով նաեւ Bulgari-ի դեսպանն է, Հռոմում մասնակցել է  բրենդի 140-ամյակին նվիրված միջոցառումներին։

Նորաձեւության տան Aeterna բարձր զարդերի հավաքածուի բացմանը նա կրել է սեւ ու սպիտակ Del Core զգեստ եւ 200 կարատանոց ադամանդե վզնոց։ Բրիտանական Vogue-ի տվյալներով՝ ապշեցուցիչ աքսեսուարն արժե ահռելի՝ 43 միլիոն դոլար:

Serpenti Aeterna վզնոցը, ընդհանուր առմամբ, պատրաստված է 140 կարատ քաշով  7 տանձաձեւ եւ 698 բագետային կտրվածքով ադամանդներից: Ըստ Glamour-ի, ցնցող զարդի ստեղծման համար պահանջվել է ավելի քան 2800 ժամ:

Bulgari-ի՝ երբեւէ ներկայացված ամենաթանկ կտորը ստեղծվել է տան 140-ամյակի առթիվ: Այն հանդիսանում է ոսկերչական իրերի կրեատիվ տնօրեն Լյուսիա Սիլվեստրիի կողմից ստեղծված տոնական հավաքածուի առանցքը:

Պրիյանկան եւս մեկ ցնցող զգեստով է ներկայացել, որը ցուցադրել է նրա կազմվածքը: Նա իր սեւ եւ սպիտակ զգեստը փոխել է անթեւ զգեստի հետ, որը փայլում էր լույսի ներքո: Այս կեպարի հետ նա ավելի համեստ վզնոց էր ընտրել՝ կապույտ շափյուղայից կախազարդով, որը շրջապատված է շողշողացող ադամանդներով։

«Հռոմի սրտում»,-ինստագրամյան իր հրապարակումը մակագրել է դերասանուհին:

Comments (0)
Add Comment