Դեռահաս ռեփերը պատահմամբ կրակել է ինքն իրեն սոցցանցերում տեսանյութի նկարահանման ժամանակ

Դեռահաս ռեփերը պատահմամբ կրակել է ինքն իրեն սոցցանցերում տեսանյութի նկարահանման ժամանակ, երբ ատրճանակը պահել է գլխին եւ սեղմել ձգանը։

17-ամյա Ռայլո Խանչոյին մահացած են գտել Սաֆֆոլքում (Վիրջինիայի նահանգ), տեղեկացրել է The Post-ը՝ հղում կատարելով ոստիկանությանը։

Ոստիկանները հայտնել են, որ, իրենց կարծիքով, նա մահացել է «պատահական հրազենային վիրավորումից, որը հասցրել է ինքն իրեն՝ կրակելով գլխին»։ Ոստիկանությունը չի հաստատել մահացած դեռահասի անունը, բայց սոցցանցերում տարածվել են առանձին կադրեր, որոնցում երեւում է, թե ինչպես է ռեփեր Ռայլո Խանչոն Սաֆֆոլքից երգում տեսախցիկի առջեւ եւ պարում կանաչ լազերային նշանառությամբ ատրճանակով։

Նա զենքը հանել է պաշտպանիչից եւ դրել այն գլխին, եւ այդ պահին կրակոց է լսվել։ Հետո խցիկն ընկնում է, եւ դեռահասը չի երեւում։

Comments (0)
Add Comment