Շոն «Դիդի» Քոմբսը խախտել է իր լռությունը՝ խոսելով համացանցում տարածված այն տեսանյութի մասին, որում նա ծեծում է իր նախկին ընկերուհուն՝ Քեսսի Վենտուրային։ 54-ամյա ռեփերը Instagram-ում ներողություն է խնդրել՝ ասելով. «Ես, իսկապես, զղջում եմ»:
Հոլովակում Դիդին ասում է. «Այնքան դժվար է անդրադառնալ քո կյանքի ամենամութ շրջանին, բայց երբեմն ստիպված ես դա անել: Ես այնքան էի իջել, բայց չեմ արդարանում, իմ պահվածքն այդ տեսանյութում աններելի է։ Այդ տեսահոլովակում իմ արարքների համար ամբողջ պատասխանատվությունն ինձ վրա եմ վերցնում, դա զզվելի է։ Այն ժամանակ էլ էի ես զզվում ինձանից, երբ դա արեցի, զզվում եմ նաեւ հիմա։ Ես հետո դիմեցի մասնագետի օգնությանը, գնացի թերապիայի, վերականգնողական կենտրոն: Ստիպված էի Աստծուց խնդրել իր ողորմությունն ու շնորհը։ Ես ցավում եմ, ու ես պարտավորվում եմ ամեն օր ավելի լավ մարդ լինել: Ես ներողություն չեմ խնդրում, ես, իսկապես, ցավում եմ»:
Ըստ աղբյուրների՝ Դիդին վերականգնողական կենտրոն էր գնացել 2016 թվականին՝ միջադեպից հետո, եւ մինչ օրս շարունակում է հաճախել թերապիայի:
2016 թվականին Լոս Անջելեսի հյուրանոցներից մեկում Դիդին դաժանորեն հարձակվել էր իր նախկին ընկերուհու՝ Քեսսիի վրա, որի տեսանյութը տարածվեց այս շաբաթ:
Լուսանկարը՝ Ջորդան Սթրաուս/Invision/AP, File