Դեմի Մուրն ապշեցրել է իր շքեղ զգեստով՝ հայտնվելով Կաննի կինոփառատոնին՝ Substance -ի պրեմիերային, որին ներկա էին նաեւ Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին եւ Ալեսանդրա Ամբրոսիոն։
61-ամյա Դեմին կրում էր արծաթագույն զգեստ՝ նետաձեւ դետալներով եւ ադամանդե զարդերով։
Անգլիացի մոդել Ռոզին ֆանտաստիկ տեսք ուներ սեւ անթեւ կոմբինեզոնով, որը ծածկված էր մինչեւ հատակը հասնող արծաթագույն շղարշներով։
Իսկ 43-ամյա բրազիլացի մոդել Ալեսանդրան ուշադրություն է գրավել իր կիպ, փայլուն արծաթագույն զգեստով։