Ջուլիա Եղշատյանն օրերս գեղեցիկ տեսանյութով հետեւորդներին հայտնեց, որ պատրաստվում է մայրանալ։ Հղիության շրջանում գտնվող դերասանուհին եւս մեկ ֆոտոշարքով ցուցադրել է իր գեղեցիկ կարգավիճակը։ Կադրերում նրա կողքին է նաեւ ամուսինը՝ լուսանկարիչ Տիգրան Մարտիրոսյանը։
Լուսանկարներում ապագա մայրիկը նուրբ կերպարով է․ Ջուլիան կրում է ժանյակավոր սպիտակ զգեստ, սպորտային կոշիկներ, թույլ դիմահարդարում ու ալիքավոր մազեր։ Դերասանուհին հայտնել է, որ կադրերն արխիվային են․ «Արդեն երեքով։ Օր, երբ մենք իմացանք որ դու …»,-գրել է Ջուլիան՝ չբացահայտելով երեխայի սեռը։ Նա առաջարկել է, որ հենց հետեւորդները կռահեն՝ երեխան աղջի՞կ է, թե՞ տղա։