Հոլլի Բերիի սիրելին կիսվել է դերասանուհու համարձակ լուսանկարով

Դերասանուհի Հոլլի Բերիի սիրելին մայրության օրվա կապակցությամբ կիսվել է օսկարակիր դերասանուհու համարձակ լուսանկարով։ Նա իր Instagram-ում հրապարակել է Բերիի մերկ լուսանկարը, որում վերջինը կանգնած է իր տան ննջասենյակի պատշգամբում։ Կադրում երեւում է նրա հետույքը։

«Սրտանց շնորհավորում եմ մայրերի օրը»,-հրապարակումը մակագրել է Հանթը,-«Օ, ոչ, ես չպետք է սա հրապարակեի»:

Երկրպագուները նկատել են, որ լուսանկարը նման է անցած տարի Հոլլիի կողմից հրապարակված մերկ լուսանկարին, որը համացանցում սենսացիա էր առաջացրել:

Դերասանուհին ունի 16-ամյա դուստր՝ Նալա Արիելան, որի հայրը Բերիի նախկին զուգընկերն է՝ Գաբրիել Օբրին, ինչպես նաեւ՝ 10-ամյա որդի՝ Մակեո-Ռոբերտը՝ Օլիվյե Մարտինեսի հետ ամուսնությունից:

Comments (0)
Add Comment