Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն դարձել է իսպանական Լա Լիգայի ռեկորդակիր վաստակած միավորների քանակով։
Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում «Աթլետիկոն» 1:0 հաշվով հաղթել է «Սելտային»։
2011 թվականից «Աթլետիկոն» Դիեգո Սիմեոնեի ղեկավարությամբ վաստակել է 976 միավոր։
Նա գերազանցել է Լուիս Արագոնեսի ցուցանիշը՝ 973 միավոր։
Իսպանիայում հաղթանակի համար 3 միավոր շնորհում են 1995 թվականից։
Դիեգո Սիմեոնեն նաեւ դարձել է մեկ թիմի հետ 400 հաղթանակ տարած առաջին մարզիչն իսպանական ֆուտբոլում։