Քենդալ Ջենները Vogue-ին տված նոր անկեղծ հարցազրույցում խոստովանել է, որ «դժվար երկու ամիս» է անցկացրել՝ մանրամասնելով իր 20-ամյա պայքարը տագնապի դեմ:
Քենդալն ինքնավստահ տեսք ունի Vogue-ի՝ 2024 թվականի ամառային թողարկման լուսանկարում, սակայն խոստովանել է, որ իրականում ավելի «տխուր» էր, քան երբեւէ:
«Ես չեմ հասկանում, թե ինչու պետք է անկեղծ չլինեմ այս հարցում: Հիմա ես ինձ շատ վստահ եւ հույսով լի եմ զգում իմ կարիերայում։ Բայց ես ծանր երկու ամիս եմ ունեցել: Ես ինձ նման չեմ եղել, եւ իմ ընկերները դա տեսնում են: Սովորականից ավելի տխուր եմ։ Սովորականից շատ ավելի անհանգստացած եմ։ Այսպիսով, ես չեմ պատրաստվում նստել եւ վարվել այնպես, կարծես ամեն ինչ կատարյալ է: Այսպիսին է կյանքը. ես միշտ կամ այս զգացմունքներն եմ ապրելու, կամ պայքարելու եմ դրանց դեմ»:
Տագնապը Միացյալ Թագավորությունում ամենատարածված հոգեկան խանգարումներից է, որից միայն 2013 թվականին տառապում էր 8,2 միլիոն մարդ: ԱՄՆ-ում տարեկան մոտ 40 միլիոն չափահաս տառապում է այս հիվանդությամբ: