Աննա Վինտուրն արգելել է այս երեք մթերքը մատուցել Met Gala-ին

Vogue-ի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը, ով վերահսկում է Met Gala-ն 1995 թվականից, անձամբ է հաստատում ոչ միայն հյուրերի ցանկը եւ նրանց հանդերձանքը, այլեւ այն սնունդը, որը պետք է մատուցվի հյուրերին: Այս տարի Վինտուրն արգելել էր մատուցել երեք մթերք՝ սխտոր, սոխ եւ կանաչ սոխ։ «Դրանք այն մթերքներն են, որոնք ինձ առանձնապես դուր չեն գալիս»,-Ջեննա Բուշ Հագերին ասել է նա:

Վինտուրը նաեւ երկար ժամանակ արգելում էր մատուցել մաղադանոս, քանի որ այն հեշտությամբ կարող է խրվել ատամների մեջ, եւ բրուսքետա, քանի որ այն կարող է փչացնել որեւէ մեկի հանդերձանքը:

Օլիվիե Չենգի կողմից մշակված այս տարվա գերգաղտնի ճաշացանկը ստացվել է «մի փոքր ռոմանտիկ եւ եթերային, բայց, միեւնույն ժամանակ, կենտրոնացել է սեզոնի լավագույն բաղադրիչների վրա»,-Vogue-ին պատմել է նա: «Ոգեշնչվելով «Քնած գեղեցկուհու» ֆանտաստիկ աշխարհի փարթամ այգիներից եւ պալատներից՝ մենք, իսկապես, նպատակ ունեինք ստեղծել մեր սեփական հեքիաթը»:

Ահա, թե ինչ են հյուրասիրել հյուրերին այս տարի.

Գարնանային բանջարեղենի աղցանը՝ ծաղկային փրփուրով, ազնվամորու վինեգրետով եւ ձիթապտղի կրամբլով, առաջին ճաշատեսակն էր:

Գլխավոր ուտեստը, սակայն, տավարի մսի ֆիլեն էր, որը զարդարված էր վարդերով:

Comments (0)
Add Comment