Մասաչուսեթսի ընդհանուր պրոֆիլի հիվանդանոցի ամերիկացի գիտնականներն ապացուցել են բուսական ցիտիզինիկլին նյութի արդյունավետությունը էլեկտրոնային սիգարետներից կախման դեմ պայքարում։ Հետազոտությունը հրապարակվել է JAMA Internal Medicine (JAMA IM) գիտական ամսագրում։
Փորձին մասնակցել է 160 մեծահասակ, որոնք փորձում էին հրաժարվել նիկոտին պարունակող վեյփերի օգտագործումից։ Նրանց կեսին նշանակել են ցիտիզինիկլինի հաբեր, երկրորդ խումբն ստացել է դատարկահաբ։ Բուժումը տեւել է 12 շաբաթ։
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ցիտիզինիկլին ստացող մասնակիցները 50 տոկոսով ավելի հաջող են հրաժարվել էլեկտրոնային սիգարետներից նրանց համեմատ, ովքեր դատարկահաբ էին ստացել։ Ցիտիզինիկլինի խմբում վեյփերից կարողացել է հրաժարվել կամավորների 31,8 տոկոսը՝ դատարկահաբ ընդունողների 15,1 տոկոսի համեմատ։
Բժիշկների խոսքով՝ ցիտիզինիկլինը լավ է մարսվում եւ լուրջ կողմնակի ազդեցություններ չի առաջացնում։
Ցիտիզինիկլինի հիմքով դեղամիջոցը կապվում է նիկոտինային ռեցեպտորների հետ գլխուղեղի բջիջներում, ուստի այն կարելի է կիրառել նաեւ սովորական սիգարետներից հրաժարվելու համար, նշել են հետազոտողները։