Ֆուտբոլի Հունգարիայի նորընծա չեմպիոն «Ֆերենցվարոշի» եւ Հայաստանի հավաքականի 22-ամյա կիսապաշտպան Էդգար Սեւիկյանը ճանաչվել է Բուդապեշտը ներկայացնող ակումբի լավագույն խաղացող ապրիլին տեղի ունեցած հանդիպումների արդյունքում, հաղորդում է «Ֆերենցվարոշի» մամուլի ծառայությունը։
Անցած ամիս Էդգար Սեւիկյանը «Ֆերենցվարոշի» հետ մասնակցել է 7 հանդիպման, խփել է 2 գոլ։
«Ֆերենցվարոշը» 35-րդ անգամ է նվաճել Հունգարիայի չեմպիոնի տիտղոսը՝ 6-րդ տարին անընդմեջ։