Շերը պատմել է, թե ինչու է ժամանակին մերժել ռոքնռոլի արքա Էլվիս Փրեսլիին։ The Jennifer Hudson Show-ի ժամանակ լեգենդար երգչուհուն հարցրել են, թե ինչու նա չի հանդիպել Էլվիս Փրեսլիի հետ, մանավանդ, որ նախկին հարցազրույցներից մեկում հայտնել էր, որ իրենց ճանապարհները, գրեթե, խաչվել էին:
«Դա այն պատճառով էր, որ նրա հեղինակությունն ինձ նյարդայնացնում էր։ Ես ճանաչում էի նրա շրջապատին, եւ այնպես չէր, որ նրանք վատ մարդիկ էին, ես, պարզապես, մի փոքր հուզվում էի նրա հեղինակությունից»,-ասել է նա:
Ըստ Շերի՝ նա շատ ամաչկոտ է տղամարդկանց շրջապատում։ «Իսկ ավելի երիտասարդ տղամարդկանց հետ հանդիպելու պատճառն այն է, որ իմ տարիքի կամ ավելի մեծ տղամարդկանցից շատերն այլեւս չկան: Տարիներ առաջ էլ նրանք վախենում էին մոտենալ ինձ, իսկ երիտասարդները դա անում էին»:
Շերի ներկայիս բոյֆրենդը՝ երաժշտական ղեկավար Ալեքսանդր «A.E.» Էդվարդսը, նրանից 40 տարով փոքր է։ Մայիսի 20-ին երգչուհին կդառնա 78 տարեկան։
Շերը ավելի վաղ հայտնել էր, որ մանկուց եղել է Փրեսլիի երկրպագուն։ «Երբ ես 10 տարեկան էի, մայրս ինձ տարավ Pan Pacific՝ Էլվիսին տեսնելու։ Ես ուղղակի… ես նրան շատ էի սիրում»,- պատմել է նա,-«Իսկ հետո, երբ ես մեծացա, նա ինձ հրավիրեց Լաս Վեգաս… Բայց ես այնքան վախեցա, որ չգնացի»:
Անդրադառնալով «ռոքնռոլի արքային» մերժելու իր որոշմանը՝ Շերը նշել է, որ Փրեսլին լավ մարզավիճակում չէր. «Նա թմրանյութեր ու նմանատիպ բաներ էր օգտագործում»: