Doja Cat-ի արտառոց հագուստը. ներքնազգեստ, պատռված զուգագուլպաներ եւ հսկայական մուշտակ

Չնայած Բյանկա Սենսորիի՝ չափից ավելի բաց հագուստների առաջացրած համընդհանուր զայրույթին, անվանի շատ մարդիկ, ըստ երեւույթին, հավանել են նրա աութֆիտը ներքնազգեստով (երբեմն էլ առանց դրա) սահմանափակելու ոճը։

Doja Cat-ը կարմիր գորգին արտառոց տեսքով հայտնվել է Լոս Անջելեսում՝ Daily Front Row Awards-ի մրցանակների հանձնման ժամանակ. նա ներքնազգեստով էր, պատռված զուգագուլպաներով եւ հսկայական մուշտակով։ Ձեռքին կարմիր գինու գավաթն էր եւ տանում էր լիքը ճամպրուկ, որից դուրս էր թափվում հագուստը։ Կերպարը լրացնում էին շամպայնի գույնի ատլասե մյուլի-կոշիկները։

Կարմիր գորգի վրա նրան ուղեկցում էր ոճաբան Բրեթ Ալան Նելսոնը, որը սպիտակ վերնաշապիկով եւ սպիտակ բոքսերներով էր։ Նա եւս մի մեծ բեռ ուներ եւ մի գավաթ գինի։

Նշենք, որ այս տարվա սկզբին Բյանկան Փարիզում հայտնվել էր մուշտակով ու զուգագուլպաներով։ Ավելի ուշ նման կերպարով լուսանկար էր հրապարակել Քիմ Քարդաշյանը։

Comments (0)
Add Comment