19 մլն դեպք․ ՌԴ-ում 5․2 անգամ ավելացել է Android սմարթֆոնների վրա հաքերային հարձակումների թիվը

2024-ի առաջին եռամսյակում Ռուսաստանում Android սմարթֆոնների օգտատերերի վրա հարձակումների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5․2 անգամ։ Կիբեռանվտանգության փորձագետ Դմիտրի Կալինինի խոսքով՝ նշված ժամանակահատվածում հաքերների զոհ է դարձել ավելի քան 19 միլիոն ռուս օգտատեր։

Ամենավտանգավոր սպառնալիքներից են Dwphon և Mamont վիրուսները։ Dwphon-ն կարող է հավաքել սարքի սեփականատիրոջ անձնական տվյալները, տեղեկություններ հավելվածների մասին և նույնիսկ վնասակար ծրագրեր ներբեռնել առանց օգտատիրոջ համաձայնության:

Mamont-ը կարող է կորզել վճարային տվյալները և հասանելիություն ստանալ վարակված սարքի SMS-ներին, ինչն ավելի քան ակնհայտ ռիսկեր է պարունակում։

Որոշ չարամիտ ծրագրեր, ներառյալ Dwphon-ը, կարող են նախապես տեղադրված լինել սարքերում: Ինչպես նշել է Կալինինը, դա լուրջ վտանգ է ներկայացնում օգտատերերի համար, քանի որ չարագործները կարող են արտադրության սկզբնական փուլերում, առանց արտադրողի կամ այս գործընթացի այլ մասնակիցների իմացության, վնասակար ծրագրեր տեղադրել սարքերում՝ այդպիսով վտանգելով նաև սարքի մատակարարման շղթան։

Comments (0)
Add Comment