Դեւիդ Բեքհեմը դատի է տվել դերասան Մարկ Ուոլբերգին՝ պահանջելով 10 միլիոն դոլարի փոխհատուցում

Դեւիդ Բեքհեմը դատի է տվել դերասան Մարկ Ուոլբերգին եւ F45-ի հիմնադիրներին՝ ֆիթնես ապրանքանիշին մեղադրելով գործարքի հետ կապված խարդախության մեջ, որի պատճառով նա 10,5 մլն դոլարի եկամուտ է կորցրել:

Բեքհեմը սկզբում միավորվել է գոլֆի լեգենդ Գրեգ Նորմանի հետ՝ F45-ի դեմ հայց ներկայացնելու համար, սակայն դատավորը խորհուրդ է տվել նրանց առանձին հայցեր ներկայացնել։

Նախկին ֆուտբոլային աստղի ընկերությունը՝ David Beckham Ventures Ltd [DBVL], պնդում է, որ Ուոլբերգի Mark Wahlberg Investment Group [MWIG] ընկերությունը, F45 մարզասրահների խմբի հիմնադիրներ Ադամ Գիլքրիստի եւ Ռոբ Դոյչի հետ  «խաբել են» Բեքհեմին՝ 2020 թվականին ստիպելով նրան դառնալ F45-ի համաշխարհային դեսպանը:

Ըստ The Sun-ի՝ DB Ventures Ltd-ն պնդում է, որ 2022 թվականի սկզբին, որպես գործարքի մաս, F45-ի բաժնետոմսերը խոստացվել էին Բեքհեմի ընկերությանը: Այնուամենայնիվ, Բեքհեմը զգալի ֆինանսական կորուստներ է կրել, քանի խոստացված բաժնետոմսերը չեն մատակարարվել, մինչեւ որ դրանց արժեքը մեկ բաժնետոմսի դիմաց իջել է 12-ից մոտավորապես 3 դոլարի: Նրա փաստաբանական թիմը պնդում է, որ ուշացման պատճաով  նա կրել է մինչեւ 10,5 միլիոն դոլարի հնարավոր շահույթի վնաս:

Ի պատասխան՝ Ուոլբերգը եւ F45-ը հերքել են «խարդախության» մեղադրանքները եւ փորձում են հայցը մերժել՝ պնդելով, որ DB Ventures Ltd-ն խուսափում է պատասխանատվությունից:

Ըստ DailyMail-ի՝ Բեքհեմի ֆիրման նախկինում 18,85 մլն դոլարի ընդհանուր վնասի փոխհատուցում է պահանջել F45-ից: Այնուամենայնիվ, նոր հայցով նա վնասի փոխհատուցում է պահանջում անմիջապես Mark Wahlberg Investment Group-ից եւ F45-ի ստեղծողներ Ռոբ Դոյչից եւ Ադամ Գիլքրիստից:

Comments (0)
Add Comment