Փոլ Մաքքարթնին երեք օր անընդմեջ սեքսով է զբավել իր երկու երկրպագուհիների հետ

Սըր Փոլ Մաքքարթնին «Բիթլզ»-ի ծաղկման ժամանակաշրջանում երեք օր անընդմեջ սեքսով է զբաղվել երկու երկրպագուհիների հետ: Երաժիշտի զվարճանքն ավարտվել է, երբ նրա ապագա կինը հայտնվել է Լոս Անջելեսի «Բեւերլի Հիլզ» հյուրանոցում:

Այս մասին խոսվում է «Այն, ինչի կարիքը ունեք, սերն է. «Բիթլզի» վերջը»

գրքում, որտեղ ձայնագրության ստուդիայի  հանգուցյալ ղեկավար Ռոն Քասն ասում է. «Փոլն այնտեղ էր՝ այդ աղջիկների հետ,  երեք օր եւ երեք գիշեր։ Հետո եկավ Լինդան։ Փոլն ու Լինդան այնքան էլ լավ չէին ճանաչում միմյանց, բայց նա եկավ ու Փոլն ազատվեց աղջիկներից, իսկ հետո Լինդային ներս տարավ»:

Սըր Փոլը, որն այժմ 81 տարեկան է, խմբի ամենամեծ կնամոլն էր, գրքում պնդում է կինոռեժիսոր Դեյվիդ Փաթնամը: «Փոլին միշտ գրավիչ էին համարում»:

Գրքում տեղ են գտել նաեւ Փոլի հետ երբեք չհրապարակված  հարցազրույցները: Դրանցից մեկում նա ասում է, որ The Beatles-ում «ոչ մի խոհեմություն չկար»։

Երգիչը պատմել է, որ Մեծ Բրիտանիայում համերգների ժամանակ իրենց շրջագայության մենեջերը առաջին շարքից դուրս էր քաշել կին երկրպագուհիների եւ հրավիրել ետնաբեմ՝ խմբի հետ հանդիպելու:

Սըր Փոլը նախկինում հանդիպում էր դերասանուհի Ջեյն Աշերի հետ, բայց նրանք բաժանվեցին 60-ականների վերջին, երբ Աշերը նրան անկողնում «բռնացրեց» սցենարիստ Ֆրենսի Շվարցի հետ: Նա նաեւ հանդիպում էր բրիտանացի մոդել Անիտա Կոքրեյնի հետ եւ կապված էր գերմանացի դերասանուհի Գլորիա Մաքի հետ:

Փոլն իր առաջին կնոջ՝ Լինդայի հետ, ամուսնացել է 1969 թվականին. նրանք միասին են ապրել մինչեւ 1998 թվականը՝ Լինդայի մահը։

2002 թվականին Փոլն ամուսնացավ Հիզեր Միլսի հետ, բայց վեց տարի անց նրանք բաժանվեցին։ 2011 թվականին Փոլն օրինականացրեց հարաբերությունները Նենսի Շեւելի հետ։

Comments (0)
Add Comment