Իր վերջին շրջագայության՝ The Celebration Tour-ին նախապատրաստվելիս Մադոննան ժամանակ է գտել նորաձեւության ամսագրի էջերը «զարդարելու» համար:
«Գրեմմի»-ի 65-ամյա դափնեկիրը կեցվածք է ընդունել Աստվածաշնչի ֆոնին՝ լուսանկարվելով Re-Edition Magazine ամսագրի առաջիկա համարի շապիկի համար: «Ձեր գործը չէ…»,- Instagram-ում լուսանկարը մակագրել է Մադոննան։
Լուսանկարում նա կրում է Swarovski զարդեր, Dolce & Gabbana անսամբլ եւ երկար, թափանցիկ սպիտակ ձեռնոցներ՝ Lael Osness-ից։
Խոշոր պլանով երեւում է, որ Մադոննան նստած է հատակին եւ կռացած սեղանին դրված Աստվածաշնչի վրա: «Գրիզելդայի» դերասան Ալբերտո Գուերան կեցվածք է ընդունել նրա կողքին՝ գայթակղիչ կերպով ինչ-որ բան շշնջալով փոփ թագուհու ականջին։
Մադոննայի գրառումը արվել է Օսթինում նրա երկօրյա կանգառի ժամանակ՝ իր «Celebration Tour»-ի շրջանակում:
Մադոննան իր շրջագայությունը սկսել է հոկտեմբերի 14-ին՝ Լոնդոնում:
Անցյալ ամիս նա հայտարարեց, որ շրջագայությունը կավարտվի մայիսի 4-ին՝ Ռիո դե Ժանեյրոյում անվճար համերգով։