Բրուք Շիլդսին դուր է գալիս Քիմ Քարդաշյանի ներքնազգեստի SKIMS ապրանքանիշը։ Շիլդսը եւ նրա գործընկեր Էլիզաբեթ Հերլին հայտնվել են «Ի՞նչ է կատարվում ուղիղ եթերում՝ Էնդի Քոհենի հետ» շոուում:
Երկրպագուներից մեկը դերասանուհուն հարցրել է, թե ինչն է ստիպել նրան համաձայնվել դառնալ Քիմ Քարդաշյանի SKIMS ապրանքանիշի մոդելը, եւ արդյոք նա պահե՞լ է այն ներքնազգեստը, որը կրել է ֆոտոշարքի ժամանակ։
«Դե, դրանք շատ քիչ էին», -ասել է 58-ամյա Շիլդսը,-«Ես այնքան ուրախ էի, որ նա ինձ էր ցանկացել տեսնել իր ներքնազգեստով: Ես շատ հպարտ էի, որ նա ցանկանում էր ներքնազգեստով ներկայացնել իմ տարիքի կանանց»:
Բրուքը, ով բրենդի համար նկարահանվել էր 2022 թվականին, ասել է, որ դա «հիանալի» փորձ էր, եւ նա իրեն «սեքսուալ» էր զգում։