Պրոդյուսեր Ղևոնդ Անդրեասյանը «Մանյունյա. արկածներ Մոսկվայում» ընտանեկան կատակերգության շնորհանդեսի ժամանակ խոստովանել է. որ ֆիլմի հերոսներից մեկը լինելու է Յուրի Նիկուլինի կերպարը, հայտնում է «Бюллетень кинопрокатчика»։
Սա Ռուսաստանում մահացած դերասանի տեսքն ու ձայնը արհեստական ինտելեկտի միջոցով վերստեղծելու առաջին հաջող փորձն է։ Ֆիլմի ստեղծողները ընտանիքից թույլտվություն են ստացել օգտագործել Նիկուլինի կերպարը։ Աշխատանքը տևել է մոտ 8 ամիս, և, դատելով ցուցադրված երեք տեսարաններից, արդյունքն իսկապես տպավորիչ է։
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 80-ականների սկզբին, և Նիկուլինը կդառնա Մանյունյայի և նրա ընկերների արկածների պատմության առանցքային կերպարներից մեկը։ Անդրեասյանը նաև նշել է, որ աստղի կերպարը չի կարող օգտագործվել գովազդային արշավում, այդ թվում՝ թրեյլերներում։
«Մանյունյա. արկածները Մոսկվայում» (2024) հերոսների նոր պատմությունն է Մանյունյայի մասին հայտնի շարքից, որը ստեղծվել է Նարինե Աբգարյանի «Մանյունյա» բեսթսելեր գրքի հիման վրա։