Զեփյուռ Բրուտյանը մեկնաբանել է հոր ձերբակալության մասին լուրերը. «Սա պատվեր է՝ կեղծ տեղեկություն»

Դերասանուհի Զեփյուռ Բրուտյանը մեկնաբանել է հոր կալանավորման մասին լուրերը եւ նրան առաջադրված մեղադրանքը, հայտնում է StarHit-ը։

«Սա պատվիրած պատմություն է…Կեղծ տեղեկություն: Ինչ-որ մեկին անհանգստացնում է այն փաստը, որ մենք ունենք հանգիստ, երջանիկ կյանք: Ինչ-որ մեկն ուզում է վարկաբեկել մեր գեղեցիկ ընտանիքի պատիվը։ Ես հասկանում եմ, թե որտեղից է գալիս սա, եւ թե ում է պետք մեր մասին նման պատմություններ տարածելը»,- նշել է նա։

Մարտի 21-ին Shot տելեգրամյան ալիքը հայտնել էր, որ օպերատիվ աշխատակիցներն այցելել են Մոսկվայի Ռյազան թաղամասի ընդհատակյա խաղատուն։

Անվտանգության աշխատակիցները բազմահարկ շենքի սովորական բնակարանում հայտնաբերել են ութ խաղային ավտոմատ։ Հեռուստաալիքի տեղեկություններով՝ ապօրինի բիզնես կազմակերպելու համար բերման են ենթարկվել երեք տղամարդ՝ 57-ամյա Արշակ Բրուտյանը, 26-ամյա գործազուրկ Իլգամ Կ.-ն եւ 55-ամյա Արտաշես Թ.-ն։

Comments (0)
Add Comment