Vacheron Constantin-ը կրկին VIP հաճախորդներին հնարավորություն է տալիս դաստակին կրել վիզուալ եւ տեխնիկական գլուխգործոց, հայտնում է Robb Report-ը։
Շվեյցարական շքեղ ժամացույցներ արտադրողը ընտրյալներին հնարավորություն է տվել ժամացույցի վրա վերարտադրել Մետրոպոլիտեն արվեստի թանգարանի հավաքածուի նմուշներից մեկը՝ օգտագործելով բարդ էմալային նկարչություն: Բրենդը նմանատիպ համագործակցություն էր իրականացրել նաեւ Փարիզի Լուվրի հետ:
Կարելի է ընտրել, գրեթե, ցանկացած արվեստի գործ, թեեւ ժամանակակից եւ կրոնական ստեղծագործությունների նկատմամբ հեղինակային իրավունքի որոշ սահմանափակումներ կան: Հաշվի առնելով, որ ձեր դաստակի կտավի չափսն ընդամենը 38-42 մմ է, նկարի կիզակետը պետք է այնպես ընտրվի, որպեսզի տեղավորվի թվատախտակի վրա: Բրենդի հաղորդագրության մեջ ասում է, որ ընտրված արվեստի գործը տրվում է հինգ տարվա բացառիկ երաշխիքով, եւ մեկ այլ հաճախորդ չի կարող ընտրել նույն նկարի այն հատվածը, որն արդեն ընտրվել է: Բայց հաշվի առնելով այս ժամացույցների գինը, դժվար թե նման իր գնողը ցանկանա ունենալ այնպիսի նմուշ, որն արդեն ստեղծվել է Vacheron-ի այլ հաճախորդի համար:
Ժամացույցի արժեքը չի նշվում, սակայն ասվում է, որ այն գտնվում է վեցից յոթ նիշի միջակայքում:
Այս ժամացույցներից մեկի գնումը կներառի փորձագետների եւ համադրողների հետ մասնավոր էքսկուրսիա Met-ում, ինչպես նաեւ՝ այցելություն Ժնեւի Vacheron Constantin Manufacture՝ հանդիպելու վարպետ ժամագործներին եւ արհեստավորներին, որոնք կանգնած են այդ նմուշների ստեղծման հետեւում: