Ֆրանսիական «Մարսելը» պաշտոնական կայքում հայտարարել է գլխավոր մարզիչի պաշտոնից իտալացի Ջենարո Գատուզոյի հեռանալու մասին։
Ակումբը շնորկալություն է հայտնել Գատուզոյին եւ նրա մարզչական շտաբին մեծ ներդրման եւ բարձր պրոֆեսիոնալիզմի համար։
Գատուզոն «Մարսելը» գլխավորել էր 2023թ․ սեպտեմբերին։ Այս տարի «Մարսելը» Ֆրանսիայի առաջնությունում չի տարել ոչ մի հաղթանակ․ 3 ոչ ոքի, 2 պարտություն։
22 տուրից հետո «Մարսելը» 30 միավորով 9-րդ տեղում է։