Սալմա Հայեկը նշում է ոչ միայն Սուրբ Վալենտինի օրը, այլեւ իր ամուսնության 15-ամյակը գործարար-միլիարդատեր Ֆրանսուա-Անրի Պինոյի հետ։
57-ամյա դերասանուհին եւ Kerring-ի 61-ամյա գլխավոր տնօրենը, որի կարողությունը գնահատվում է 7 մլրդ դոլար, նշանադրվել են 2007թ. մարտին։
Մոտ երկու տարվա նշանված մնալուց հետո նրանք ամուսնացել են Փարիզում 2009թ. փետրվարի 19-ին, իսկ մի քանի ամիս անց թարմացրել են իրենց երդումն Իտալիայում։
Սալման Ինսթագրամում սեւ-սպիտակ լուսանկարներ է տեղադրել՝ իր սերն արտահայտելով Պինոյի հանդեպ։ «18 տարի միասին եւ 15 տարի ամուսնացած լինելուց հետո քեզ սիրելը նախկինի պես նույնքան հեշտ եւ ուրախ է։ Շնորհավոր ամուսնության ամյակը, իմ սեր»,- գրել է Հայեկն իր գրառման մեջ։