Usher-ը որոշել է դասավորել անձնական կյանքը։ Այս կիրակի՝ Super Bowl-ի իր ելույթից անմիջապես հետո, 45-ամյա երաժիշտն ամուսնացել է իր ընկերուհու՝ Ջենիֆեր Գոյկոչեայի հետ, հայտնում է People ամսագիրը։ Փետրվարի 8-ին զույգն ամուսնության վկայագիր էր ստացել Լաս Վեգաս քաղաքում: Նրանք համեստ արարողություն են անցկացրել, որին ներկա են եղել միայն մտերիմներն ու ընտանիքի անդամները։
Ռեփերն ու Ջենիֆերը երկու երեխա ունեն։ Հաղորդվում է, որ զույգը սկսել է հանդիպել 2018 թվականին:
Կիրակի օրը Աշերը հիանալի ելույթ է ունեցել Super Bowl-ի բացմանը՝ կատարելով այնպիսի հիթեր, ինչպիսիք են «My Boo», «Yeah!», «Caught Up», «Love in This Club» եւ «Confessions Part II» երգերը: