Չարենցավանի «Վան» է տեղափոխվել գանացի երիտասարդ կիսապաշտպան Բոա Քոլինսը, հաղորդում է ակումբի ֆեյսբուքյան էջը։
18-ամյա ֆուտբոլիստը Գանայի մինչեւ 20 տարեկանների հավաքականի խաղացող է։
Քոլինսը «Վան» է տեղափոխվել «Դրիմս» ֆուտբոլային ակումբից` վարձավճարով։ Պայմանագիրը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը։