Ջենիֆեր Լոպեսը հայտնվել է Դուբայի One&Only One Za’abeel հյուրանոցի բացմանը։
Ներկա են եղել նաեւ դերասան Իդրիս Էլբան եւ նրա կինը՝ Սաբրինա Դորե Էլբան, երաժշտական պրոդյուսեր Մարկ Ռոնսոնը եւ սուպերմոդել Նաոմի Քեմփբելը, ովքեր քայլել են կարմիր գորգով։
Լոպեսը կատարել է իր մի քանի հիթեր։ Ըստ The Sun-ի՝ երգչուհին իր մասնակցության համար ստացել է 5 մլն դոլար։
Սակայն Դուբայում նրա հայտնվելը դժգոհություն է առաջացրել արեւմտյան ԼԳԲՏ համայնքի շրջանում, որի ներկայացուցիչները նրա հայտնվելը «անտիգեյական» Դուբայում անպատշաճ են համարել՝ հաշվի առնելով այն փաստը, որ նա հանդես է գալիս սեռական փոքրամասնությունների պաշտպանության համար։