Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրը» կփորձի ամռանը ձեռք բերել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանին։ Սաուդյան ակումբը ֆրանսիացի ֆուտբոլիստին կառաջարկի տարեկան 58 միլիոն եվրո աշխատավարձ, հաղորդում է Daily Star-ը։
Ռաֆայել Վարանը դժգոհ է հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմում իր կարգավիճակից, անգլիական ակումբն էլ չի խանգարի հնարավոր տրանսֆերին։ Նրա պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։ Transfermarkt-ը 30-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Ռաֆայել Վարանը մասնակցել է 21 հանդիպման, խփել 1 գոլ։