2023 թվականի չորրորդ եռամսյակում Prada-ն վերականգնել է աշխարհի ամենանորաձեւ ապրանքանիշի տիտղոսը։ Բրենդը կրկին բարձրացել է վարկանիշային աղյուսակում՝ 2022 թվականի չորրորդ եռամսյակից ի վեր երրորդ անգամ նվաճելով աշխարհի ամենանորաձեւ ապրանքանիշի տիտղոսը, ասվում է Lyst Index-ի զեկույցում։
Ապրանքանիշի առցանց ներկայությունը, Z սերնդի պահանջարկի մեծացման շնորհիվ, տարեկան աճում է 41%-ով: Դասական աշխատանքային հագուստի վերաիմաստավորումից մինչեւ ավստրալացի աստղ Թրոյե Սիվանին իր վերջին մուսան անվանելը, Prada-ն գիտի, թե ինչպես ուշադրություն գրավել:
Miu Miu-ն չորրորդ եռամսյակում իջել է երկրորդ տեղ, որին հաջորդում են LOEWE-ն, Bottega Veneta-ն եւ Moncler-ը: Jacquemus-ն առաջին անգամ գրավել է ութերորդ տեղը՝ հետաքրքիր շոուներով ընդլայնելով իր հորիզոնները։
Մերի-Քեյթ եւ Էշլի Օլսեններն իրենց դեբյուտն են կատարել Lyst-ի ինդեքսում՝ զբաղեցնելով 18-րդ տեղը, մինչդեռ The Row-ի Birkin ոճի Margaux պայուսակը 2023 թվականի վերջին ամենավաճառվածն է դարձել: