Սիրուշոյի «street style»-ը Նյու Յորքում (ֆոտո)

Սիրուշոն իր ոճով տարբերվում է նաեւ արտերկրում։ Օրերս երգչուհին մեկնել էր Նյու Յորք, այցելել PreGomesh-ի գործընկեր խանութներին` փետրվարին կայանալիք նորաձեւության շաբաթին պատրաստվելու նպատակով։

Ինստագրամյան իր էջում ոճային երգչուհին կիսվել է նաեւ իր ճամփորդության լուսանկարներով՝ ցուցադրելով, թե ինչ տեսքով է զբոսնել Նյու Յորքի փողոցներում։ Երգչուհին ընտրել է մուգ երանգները, որոնք արտահայտիչ է դարձրել արծաթյա զարդերի համադրությամբ։ 

Սիրուշոն զբոսանքի է դուրս եկել մարմինն ընդգրկող մուգ շագանակագույն բլուզով, դասական ոճի սեւ տաբատով, որը աչքի է ընկել կողային հատվածների կտրվածքներով։ Աքսեսուարներից երգչուհին ընտրել է կիսաթափանցիկ արեւային ակնոցը։ Արծաթյա զարդերն ամբողջացրել են կերպարը՝ առատորեն զարդարելով նրա մատներն ու պարանոցը։ Ի դեպ, երգչուհին նշել է, որ վզնոցը, որը կրում է, PreGomesh-ի տղամարդկանց հավաքածուից է։ 

Comments (0)
Add Comment