Մադոննայի դուստրը՝ Լուրդես Լեոնը, հայտնվել է Perfect ամսագրի շապիկին։
27-ամյա Լուրդեսը նորաձեւության աշխարհում հայտնիություն ձեռք բերեց՝ կարմիր գորգերին թրենդային «մերկ զգեստներ» ցուցադրելով եւ խոշոր բրենդների գովազդային արշավներում լուսանկարվելով։ Վերջին ֆոտոշարքում Լուրդեսը շատ նման է երիտասարդ Մադոննային։
Վիլի Վանդերպերի սեւ ու սպիտակ լուսանկարում Լուրդեսը, որը հագել է ատլասե բոդի կոստյում, սեւ ժանյակավոր գոտի եւ սեքսուալ թափանցիկ գուլպաներ, կարծես վերածվել է «Նյութական աղջկա»: Թերեւս հանդերձանքի ընտրությունը ոգեշնչված է Ժան-Պոլ Գոտյեի հայտնի կերպարից, որը ստեղծվել էր Մադոննայի Blonde Ambition շրջագայության համար… Ավելին, նրա դիմահարդարումը 90-ականների ոճով է՝ շուրթերի մուգ գծեր, հաստ հոնքեր եւ մատիտով ընդգծված աչքեր։
Մադոննան կիսվել է դստեր լուսանկարով՝ մակագրելով այն. «Իմ երեխան կատարյալ է»: