Ինչո՞ւ են որոշ երեխաներ ավելի շուտ սովորում խոսել. հետազոտություն

Երեխաների մեծ մասն առանձին բառեր արտաբերում է արդեն մեկուկես տարեկանում եւ բառակապակցությունների ու նախադասությունների է անցնում երկու-երեք տարեկանում։ Բայց որոշ երեխաներ սկսում են ավելի շուտ խոսել։ Հարվարդի համալսարանի հոգեբանները նշել են, թե ինչ անհատական տարբերություններ են հանգեցնում այդպիսի առանձնահատկությունների։ Հետազոտությունը հրապարակվել է PNAS ամսագրում։

Մասնագետները հետեւել են մինչեւ չորս տարեկան 1 001 երեխայի 12 երկրներից։ Սեռի, ընտանիքի սոցիալ-տնտեսական կարգավիճակի եւ մի քանի լեզուների տիրապետելու միջեւ կապ չի հայտնաբերվել։ Սակայն գիտնականները նկատել են, որ «ամենաշատախոս» են եղել այն երեխաները, որոնք ավելի հաճախ են լսել մեծահասակների խոսքը։

Հոգեբանները ենթադրում են, որ մեծահասակների խոսակցություններն իրենց երեխաների ներկայությամբ դրական ազդեցություն են գործում զարգացման վրա։

Միջինը մեկ ժամվա ընթացքում մեծահասակների խոսքային ապարատի օգտագործման յուրաքանչյուր 100 դեպքում երեխան 27 անգամ ավելի շատ է «արտահայտվել»։ Զարգացման յուրաքանչյուր տարվան զուգընթաց այն ավելացել է 16-ով։

Մեծահասակների խոսքի էֆեկտը ստուգելու համար հետազոտողներն ուսումնասիրել են այն փոքրիկներին, որոնց մոտ հայտնաբերվել է ոչ նորմատիվային լեզվական  զարգացում, ինչպիսին է դիսլեքսիան։ Նրանք 20-ով ավելի քիչ վոկալիզացիա են իրականացրել, քան նրանց հասակակիցները։ Ամեն տարի այդ տարբերությունն ավելացել է մոտ 8-ով մեկ ժամում։

Գիտնականներն ընդգծել են, որ սոցիալ-տնտեսական եւ գենդերային գործոններն ինչ-որ չափով դեռեւս կարող են ազդել լեզվական զարգացման որոշ տարրերի վրա, որոնք բաց են թողնվել ուշադրությունից այս հետազոտությունում։ Այսպես, բարձր ցուցանիշներ ունեցող ծնողները կարող էին իրենց երեխաներին ավելի շատ գրքեր կարդալ, ինչը, գուցե, կավելացներ նրանց բառապաշարը։

Comments (0)
Add Comment