Elie Saab-ի գարուն-ամառ 2024 հավաքածուն ոգեշնչված է «Մարոկկոյի առեղծվածից եւ անապատի լույսից»

Ջենիֆեր Լոպեսը դարձել է Փարիզի Նորաձեւության շաբաթվա՝ Elie Saab-ի շոուի աստղը: Ձեւի և փայլի լիբանանցի վարպետը նրան հագցրել է «մոտ հարյուր անգամ»,-շոուից հետո ասել է Սաաբը, իսկ երգչուհին ցանկացել է աջակցել իր վաղեմի ընկերոջը:

Լոպեսը իրարանցում է առաջացրել՝ մտնելով «Անապատի վարդ» կոչվող սենյակ, ինչի արդյունքում մի քանի լուսանկարիչներ դուրս են հրավիրվել ցուցադրությունից:

Հավաքածուն ոգեշնչված է «Մարոկկոյի առեղծվածից եւ անապատի լույսից», — ասել է Սաաբը: Նա ընդգծել է, որ թեեւ Մարոկկոն ինչ-որ չափով նման է Լիբանանին, այն, այնուամենայնիվ, տարբերվում է իր հայրենի երկրից։ «Ձեւերը նույնը չեն, եւ ասեղնագործությունն է տարբեր, բայց նրանք քույրերի նման են»,-ասել է նա:

Դիզայները ուշադրություն է հրավիրել երկրի ճարտարապետության բարդ երկրաչափական նախշերի վրա։ Նա դրանք թիկնոցների ու զգեստների վրա է տեղափոխել, իսկ ոսկին վերածվել է մայրամուտի մեղմ գույների։ 

Այս ամենի արդյունքում հիանալի լուսանկարներ են ստեղծվել, այդ իսկ պատճառով նրա կարմիր գորգի զգեստները սիրված են հայտնի մարդկանց շրջանում: 

«Մեզ համար Couture-ը պարզապես գործիք չէ: Այն պարզապես իմիջ ստեղծող չէ, ինչպես, օրինակ, այլ ապրանքանիշերի դեպքում»,-ասել է Սաաբ կրտսերը,-«Մեզ համար դա մեր ԴՆԹ-ի առանցքն է եւ մեր բիզնեսի կարեւոր մասը: Իհարկե, այն ունի սահմանափակումներ՝ աճի եւ ընդլայնման առումով, քանի որ հաճախորդները շատ կոնկրետ են, բայց այն շարունակում է մնալ բիզնեսի կարեւոր մաս»:

Comments (0)
Add Comment