Նաոմի Քեմփբելը մեծ աղմուկ է բարձրացրել Փարիզի նորաձեւության շաբաթվա՝ Chanel Haute Couture 2024 թվականի գարուն-ամառ ցուցադրությանը իր հայտնվելով։
53-ամյա սուպերմոդելը ռեփեր Քենդրիկ Լամարի եւ ռեժիսոր Դեյվ Ֆրիի հետ միասին օգնել է կազմակերպել նորաձեւության ցուցադրությունը:
Նաոմին ուշադրության կենտրոնում է հայտնվել իր բաճկոնով, որը կարված էր փայլուն թելերով, իսկ իրանի շրջանն ու թեւքերի հատվածը լրացված էին հուլունքներով։ Նա այն համադրել է սեւ թավշե տաբատի հետ՝ ընդգծելով սլացիկ ոտքերը:
Մոդելն ամբողջացրել է իր տեսքը սեւ ծաղիկներով զարդարված կրունկներով եւ աչքերը թաքցրել է մեծ արեւային ակնոցի հետեւում։