Անաստասիա Վոլոչկովան ոստիկանությունում հաղորդում է ներկայացնելու իր ծանոթի դեմ, ով համացանցում հրապարակել է իր եւ Ջիգուրդայի մասնակցությամբ սկանդալային տեսանյութը: Այս մասին գրում է Shot տելեգրամյան ալիքը։ Վոլոչկովան եւ Ջիգուրդան հայտնվել են սկանդալի կիզակետում համացանցում հայտնված տեսանյութի պատճառով, որում զույգը պարում է, իսկ ավելի ուշ Ջիգուրդան ծնկի է գալիս Վոլոչկովայի առաջ, իջեցնում է նրա տաբատը եւ դեմքով հպվում նրա բիկինիի հատվածին։ Արտիստը նաեւ մի քանի անգամ բռնում է պարուհու կրծքից։
Վոլոչկովան մտադիր է քրեական գործ հարուցել ՌԴ Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով՝ «Անձնական կյանքի գաղտնիության խախտում»։
Ինչպես SHOT-ին հայտնել է Վոլոչկովայի փաստաբան Ռոման Պոպովը, տեսանյութը նկարահանվել է Անաստասիայի ծանոթներից մեկի կողմից՝ առանց նրա թույլտվության։ Այժմ նա ապրում է Պրիբալտիկայում, եւ, ինչպես համոզված է բալետի աստղը, պարզապես վրեժ է լուծում իրենից։ Ջիգուրդայի նկատմամբ կասկածներն այժմ հանված են։
«Ես տեղեկություն ունեմ, որ այս տեսանյութը վաղուց է նկարահանվել։ Այն հրապարակած անձը խախտել է մասնավոր կյանքի գաղտնիության իրավունքը, այսինքն՝ առանց Անաստասիայի համաձայնության, տեսագրել է տեսանյութը, առանց Անաստասիայի համաձայնության, այն տեղադրել է համացանցում։ Անաստասիան շատ պարկեշտ անձնավորություն է եւ անձնազոհաբար շատ բան է անում ի շահ մարդկանց։ Այո, նա իդեալական չէ, բայց ցույց տվեք ինձ իդեալական մարդու»,-ասել է Պոպովը։