Elie Saab Pre-fall 2024 հավաքածուն ոգեշնչված է լեգենդար Դիանա Վրիլանդից (ֆրանս-ամերիկյան նորաձեւության սյունակագիր եւ խմբագիր), ով իր հետ բերել է զեբրային պրինտներ եւ շքեղ ծաղկային նրբերանգներ:
Դիզայները նաեւ ցանկանում էր նորաձեւության մեջ ներդնել իր եւ իր հաջորդների «անխոհեմությունը», որը Սաաբն ինքն է անվանում բարձր նորաձեւության եւ հիմունքների միջեւ մանրակրկիտ ուսումնասիրված հավասարակշռություն:
Սաաբը ոչ միայն Վրիլանդի ոճն է որդեգրել։ «Խոսքը ոչ թե այն զգեստի մասին է, որը դուք հագնում եք, այլ այն կյանքի, որը դուք վարում եք այդ զգեստով»,-մի առիթով ասել է նա: Նոր օծանելիքով եւ շուրջ 15 շինարարական նախագծերով՝ ներառյալ Սաուդյան Արաբիայում գտնվող առանձնատները, Սաաբը, կարծես, պատրաստ է իր հաճախորդներին առաջարկել այն ամենը, ինչ նրանք փնտրում են, եւ ավելին: