Wine Enthusiast-ը Հայաստանը ներառել է այն 7 գինեգործական շրջանների թվում, որոնք պետք է լինեն գինու սիրահարների ռադարում

Wine Enthusiast պորտալը Հայաստանը ներառել է գինեգործական յոթ շրջանների թվում, որոնք պետք է լինեն գինու սիրահարների ռադարում:

«Հայաստանում առաջին հետխորհրդային գինեգործարանից՝ Վան Արդիից Անի Մուրադյանի խոսքով՝ գինու վերածնունդը Հայաստանում տեղի է ունենում իրական ժամանակում: «Աշխարհը կարող է ուղիղ եթերում դիտել, թե ինչպես ենք մենք ապրում հայկական գինու ոսկե դարաշրջանը»,-ասում է նա։

Հայ գինեգործների համար հինը կրկին նոր է դարձել։ Հայաստանում գինեգործության վկայությունները առնվազն 6000 տարվա վաղեմություն ունեն։ Այսօր հին վայրերն ու խաղողը վերածնվում են։

«Հայաստանն արագորեն ճանաչում են ամբողջ աշխարհում գինիների շնորհիվ, որոնք հանրաճանաչման եւ եզակիության կատարյալ համադրություն են՝ գոհացուցիչ ինտրիգներ ստեղծելով սպառողների շրջանում»,- ասում է երկրորդ սերնդի ամերիկահայ Զաք Արմենը, ով 2018 թվականին հիմնադրել է Storica Wines-ը, որը ներմուծում է հայկական գինիներ ԱՄՆ-ում.

Բացի Արենիից, որն ունի Պինո Նուարի նման թարմ եւ հյութալի բնութագիր, Շարդոնեին այլընտրանք է համարվում նաեւ սպիտակ խաղողը՝ Ոսկեհատը, որը նշանակում է «ոսկե հատապտուղ»:

Comments (0)
Add Comment