Մայրաքաղաք Երևանում ակտիվ շինարարկան աշխատանքներ են։ Խնդրահարույց է հատկապես փոքր Կենտրոնը։ Կառավարության ղեկավարն այս հարցով նույնիսկ դիմեց քաղաքացիներին՝ հորդորելով պահանջել կռուցապատողներից, որ ավարտեն տարիներ շարունակ ձգձգվող շին աշխատանքները։ Խնդիրն ակտուալ դարձավ նաև ԶԼՄ-ների համար։ Երևանի քաղաքապետարան, դատախազություն, բոլորի խոսքը լսելի է, իսկ ի՞նչ են ասում կառուցապատողները։ Մայրաքաղաքի թերևս ամենակենտրոնական և ամենամեծ համալիրը՝ նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութը, գտնվում է Աբովյան և Արամ փողոցների խաչմերուկում և ընդկրգում է շուրջ 50 000 քառ մետր տարածք։ Այն տարիներ շարունակ ավարտին չի հասնում՝ չնայած խոշոր ներդրումներին՝ հանդիպելով ինչ-ինչ իրավական խոչընդոտների։ «Սոգլասիե-Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Ավետ Ադոնցը, որպես երևանցի միանում է այն մտահոգություններին, որ համալիրի բացումն ուշանում է, իսկ որպես խոշոր ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն՝ խոսում հանդիպող էական խոչընդոտներից։
Սոգլասիե-Արմենիա-ն օտարերկրյա ներդրող ընկերություն է, որը պաշտպանված է միջազգային իրավունքով և էական վնասներ է կրում բյուրոկրատական ապարատ- պետություն ոչ ճիշտ գործակցության արդյունքում։
Այս պահին ակտիվ աշխատանքներում ներգրավված է շուրջ 200 աշխատակից, իսկ բացումից հետո աշխատատեղերի քանակը կգերազանցի 1000-ը, որը երկրի այս իրավիճակում էականորեն կթեթևացնի շատ շատերի, ինչպես նաև պետության ֆինասական բեռը։ Նման համալիրը, ամենայն հավանականությամբ, կընդգրկվի խոշոր հարկատուների ցուցակում։ Ավետ Ադոնցը մանրամասնում է, թե ինչ կտա երևանցիներին բազմաֆունկցիոնալ համալիրի բացումը և ևս մեկ անգամ հույս հայտնում, որ այն իրենց հաջողելու է ամիսների ընթացքում։
Քիչ չեն մայրաքաղաքում այս և նմանօրինակ շինությունների խնդիրները, որոնք ի հեճուկս իշխանական ամբիցիաների կարող են ստեղծել գեղեցիկ միջավայր, իսկ մեր համաքաղաքացիների համար՝ հարմարավետ գնումների, ժամանցի և աշխատանքի հաճելի պայմաններ։ Կողպված դռները, գուցե ոմանց ինչ-ինչ ամբիցիաներ բավարարում են, սակայն մեր քաղաքացիները և մայրաքաղաքի հյուրերը սպասում են բա՛ց դռների։