Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» 30-ամյա անգլիացի հարձակվող Հարի Քեյնը Բունդեսլիգայի ռեկորդ է գրանցել։
Գերմանիայի առաջնության 15-րդ տուրի խաղում (3:0) «Շտուտգարտին» 2 գոլ խփելու շնորհիվ Հարի Քեյնը Բունդեսլիգայում իր գոլերի քանակը հասցրեց 20-ի։ Քեյնն ամենաարագն է հասել այդ ցուցանիշին պատմության մեջ։ Նրանից պահանջվել է 14 հանդիպում։
Ուվե Զելերը Բունդեսլիգայում 20 գոլի ցուցանիշին հասել էր 21 խաղում, Էրլինգ Հոլանդը՝ 22 խաղում։
Հարի Քեյնն այս ամռանն է Լոնդոնի «Տոտենհեմից» տեղափոխվել «Բավարիա», որի կազմում անցկացրել է 20 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել է 22 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։