Ամերիկյան հեռուստաեթերը «գրաված» մեր հայրենակիցներին մեկ անգամ չէ, որ անդրադարձել ենք։ Այս շարքում կարող ենք, վստահորեն, ավելացնել նաեւ Ջեյսոն Թախտաջյանի անունը՝ ամերիկհայ մարզական լրագրող՝ Այովայից։ Ջեյսոնն աշխատում է Սու Սիթիի KCAU-TV-ում, որտեղ մարզական կարեւոր իրադարձությունները մեկնաբանելուց ու ներկայացնելուց բացի՝ չի մոռանում բարձրաձայնել հայ մարզիկների հաջողությունների ու հայաստանյան իրադարձությունների մասին։ Լրագրությունը Ջեյսոնի առաջնային մասնագիտական ընտրությունը չէր, բայց սպորտի հանդեպ սերը ստիպեց «շեղվել» նախնական ուղուց։ Այս ամենի մասին Ջեյսոնը կիսվել է NEWS.am STYLE-ի հետ՝ «ArmenՅԱՆs» խորագրում։
Ջեյսոն Թախտաջյանը ծնվել է Միացյալ Նահանգներում՝ Գլենդելում։ Երկու ծնողներն էլ հայ են՝ Գյումրուց, ԱՄՆ են գաղթել 1970-1980-ական թ-երին։ Հեռուստատեսության հետ, սակայն, Թախտաջյաններն անմիջական կապ չեն ունեցել, մինչեւ որ Ջեյսոնը որոշել է դառնալ մարզական մեկնաբան։
Ջեյսոն, երբեւէ եղե՞լ եք Հայաստանում։
Երբեք չեմ եղել Հայաստանում։ Նախատեսում էի առաջին այցս կազմակերպել 2020 թ-ի ամռանը՝ Նեւադայի համալսարանն ավարտելուց հետո, բայց քովիդի համաճարակը խախտեց ծրագրերս։
Որքանո՞վ եք հետեւում հայկական ավանդույթներին, սովորույթներին։
Ես ամեն ինչ արել եմ հայկական ավանդույթներին հետեւելու համար։ Օրինակ՝ բացի դեկտեմբերի 25-ից, նաեւ հունվարի 6-ին եմ նշում Սուրբ Ծնունդը, նշում եմ նաեւ Վարդավառն ու Տրնդեզը։ Շատ դժվար է հետեւել շատ ավանդույթների, օգտվել հայկական խոհանոցից, քանի որ ես ապրում եմ Այովայում։
Ինչպե՞ս սպորտը հայտնվեց Ձեր կյանքում։
Ինձ միշտ հետաքրքրել է սպորտը, հատկապես՝ ֆուտբոլը։ Իրականում երբեք չեմ կարծել, որ լրագրող եմ դառնալու։ Նեւադայի համալսարանում մասնագիտացել եմ որպես մեխանիկական ինժեներ։ Բայց մեկ կիսամյակ անց հասկացա, որ պետք է հետեւեմ իմ երազանքին, եւ դա ինձ համար ավելի կարեւոր դարձավ քան գումարը։ Խաղերի մեկնաբաններն ու նրանց մեկնաբանություններն ինձ մ
Որո՞նք դարձան Ձեր առաջին քայլերը դեպի մասնագիտական հաջողություն։
Երբ փոխեցի մասնագիտությունս, անմիջապես սկսեցի փորձ ձեռք բերել ինձ հետաքրքրող ոլորտում։ Սկսեցի իմ հեղինակային հաղորդումը, որը հեռարձակվում էր մեր քոլեջի ռադիոկայանով։ Այն կոչվում էր Bylines and Baselines, որի շրջանակում ներկայացնում էի ֆուտբոլային եւ բասկետբոլային կարեւոր իրադարձությունները։ Հետո ընդունվեցի սպորտային հեռարձակման դասընթացի՝ մեկ տարի ավելի վաղ, քան թույլատրվում էր, քանի որ պատրաստակամություն էի հայտնել աշխատել Rebel Report շոուի համար։ Տղամարդկանց եւ կանանց բասկետբոլի եւ ֆուտբոլի թիմերի խաղերի մեկնաբանություններից մինչեւ Vegas Golden Knights-ի մասին ավելի քան 25 անգամ լուսաբանումները․ ես փորձի մեծ պաշար ձեռք բերեցի, որն օգնեց ինձ գտնել իմ ընթացիկ աշխատանքը: Մինչ ես դիմում էի աշխատանքի համար, համաճարակի պատճառով սպորտային ոլորտի աշխատանքները գնալով ավելի քիչ էին դառնում: 2020-ի մայիսին ավարտեցի եւ տարվա մնացած մասը սկսեցի պայքարել կայուն աշխատանք գտնելու համար: Իմ ռեզյումեն ուղարկեցի ավելի քան 200 կայաններ, եւ, ի վերջո Սու Սիթիում ցանկացան աշխատանքի ընդունել ինձ որպես լուրերի թղթակցի՝ չնայած իմ ռեզյումեում միայն սպորտի առկայությանը: Պարզվեց, որ ես UNLV-ում սովորել էի մի կնոջ հետ, որն արդեն աշխատում էր այդ կայանում, եւ երբ նա դիմողների հայտերի մեջ տեսել էր իմ ազգանունը, անմիջապես ճանաչել էր ինձ։ Դա հանգեցրեց նրան, որ ինձ ընդունեցին աշխատանքի:
իշտ են հիացրել, Մարտին Թայլերը այն մեկնաբաններից է, որն ինձ ամենից շատն է ոգեշնչել։
Դուք նաեւ լուսաբանումներ եք ներկայացնում Հայաստանի մասին։ Միջազգային շատ ԶԼՄ-ներ նախընտրում են լռել այն ամենի մասին, ինչ կատարվեց Արցախում։ Որքանո՞վ է դժվար Հայաստանից դուրս նման թեմաների անդրադառնալը։
Հայաստանի ու Արցախի մասին լուսաբանումներ ներկայացնելը շատ բարդ է, քանի որ ես պետք է հաշվի առնեմ նաեւ մեր լսարանին։ Մարդիկ, ովքեր դիտում են KCAU-ն Սու Սիթի շրջանում, հիմնականում սպիտակամորթ ամերիկացիներ են, հայ չեն: Ես դեռ ոչ մի ամերիկահայի չեմ հանդիպել այստեղ: Հետեւաբար, ես պետք է ինչ-որ ձեւ գտնեմ Հայաստանի հրատապ լուրերը Միացյալ Նահանգների կամ տեղական քաղաքական գործիչների հետ կապելու համար, որպեսզի պատմությունը սուբյեկտիվ չընկալվի հայ թղթակցի դեպքում:
Ինչպիսի՞ թեմաներ եք, առհասարակ, սիրում լուսաբանել։
Ես սրտով հենց սպորտային լրագրող եմ։ Որքան էլ սիրում եմ տեղական եւ Հայաստանի վերաբերյալ պատմությունները լուսաբանել, իմ կիրքը սպորտն Է։ Դա է պատճառը, որ ես ստանձնել եմ այս աշխատանքը։
Ո՞րն է Ձեր պատրաստած ամենասիրելի ռեպորտաժը Ձեզ համար։
Դրանք մի քանիսն են․ բայց մի պատմություն կա Հարավային Դակոտայում ապրող երկու եղբայրների մասին, որոնք գնացել են Երուսաղեմ, իսկ հետո մասնակցել Քաթարում կայացած Աշխարհի առաջնությանը՝ ի հիշատակ իրենց հոր, որը մահացել էր քաղցկեղից։
Ի՞նչ նպատակներ/երազանքներ ունեք։
Ցանկությունս սպորտի աշխարհ վերադառնալն է: Ինչ վերաբերում է իմ կարիերայի նպատակներին, ես ցանկանում եմ լինել ակումբային եւ միջազգային ֆուտբոլի հաղորդավար, թղթակից կամ մեկնաբան: Այնուամենայնիվ, ես ինձ տեսնում եմ նաեւ այլ մարզաձեւերում: Անձամբ ես նպատակ ունեմ ամեն օր վերածվել իմ լավագույն տարբերակին եւ վստահել Աստծուն:
Սյունե Առաքելյան