Շքեղ զարդեր եւ ժամացույցներ արտադրող Chopard-ը Փարիզի սրտում «անտի-հոթել» է բացել, որը նորություն է Ֆրանսիայի մայրաքաղաքի աճող հյուրընկալության կատեգորիայում, հայտնում է CNN-ը։
Բրենդի պատմության մեջ առաջին հյուրանոցային նախագծի մասին շատ բան՝ սկսած անունից (1 Place Vendôme), մինչեւ անսովոր շքեղություն ու գովազդի բացակայություն, առաջին հայացքից արտասովոր են թվում:
Հյուրանոցը, որը զբաղեցնում է շքեղ Վանդոմ հրապարակում գտնվող Chopard բուտիկի վերին հարկերը, նաեւ աչքի է ընկնում իր ներկայությունը ազդարարող բրենդային ցուցանակների նկատելի բացակայության պատճառով: Այսօրվա ամենացանկալի ապրելակերպը՝ «հանգիստ շքեղությունն է»։ Բայց այն նաեւ կյանքի է կոչում շքեղության աշխարհի ամենակարեւոր մարքեթինգային միտումներից մեկը՝ գաղտնի մեկնարկը:
«Մենք ապրում ենք մի դարաշրջանում, որտեղ արտադրանքի թողարկմանը հաջորդում են մեծ մարքեթինգային արշավն ու մեծամասշտաբ իրադարձությունը։ Մենք ուզում էինք այլ բան անել… շատ միտումնավոր»,-CNN-ին տված հարցազրույցում ասել է Կարլ-Ֆրից Շեֆելեն՝ Շոյֆել ընտանիքի երրորդ սերնդի ներկայացուցիչը, որը Chopard-ի սեփականատերն է 1963 թվականից:
«Գնալով շատանում են այն հաճախորդները, որոնք ձգտում են բացառիկության եւ գաղտնիության»,-հավելել է ծրագրի խորհրդատու Դիդիե Լե Կալվեսը,-«Մենք ցանկանում էինք ստեղծել կիսամասնավոր հյուրանոց, որը կդառնար ընտանեկան գեղեցիկ հանգստավայր»: