ArtReview-ն հրապարակել է Power100 ցուցակը, որը ներկայացրել է աշխարհի 100 ամենաազդեցիկ դեմքերին: Ցուցակը կազմում է 40 հոգուց բաղկացած գաղտնի հանձնաժողովը, որի անդամները տարբեր ազգերի ներկայացուցիչներ են։
Այս տարվա առաջին հորիզոնականը բաժին է ընկել լուսանկարչուհի եւ ակտիվիստ Նան Գոլդինին, ինչը խոսում է նկարչուհու աճող ազդեցության մասին՝ «Օսկարի» առաջադրված կենսագրական-վավերագրական ֆիլմից հետո, որը պատմում է օփիոիդային ճգնաժամի շուրջ նրա քարոզարշավի մասին:
Գոլդինն այս շրջանում ներկայացված է Ամստերդամի Stedelijk թանգարանում, իսկ նրա անհատական՝ «Լիալուսին» ցուցահանդեսը անցկացվում է «Գագոսյան» պատկերասրահում: Գագոսյանը, Fraenkel պատկերասրահի հետ համատեղ, այս տարվա սկզբին սկսեց ներկայացնել նկարչուհուն:
Ի դեպ, պատկերասրահների ցանցի սեփականատեր Լարի Գագոսյանը 12-րդ տեղում էր։
Այս տարի Գագոսյանը պատկերասրահում ներկայացրեց ճապոնացի նկարիչ Տեցույա Իշիդային եւ ամերիկացի լուսանկարիչ Ֆրանչեսկա Վուդմանին։