House of the Dragon-ի 2-րդ եթերաշրջանի թրեյլերը ցուցադրում է պատերազմական ինտենսիվ գործողություններ

HBO-ի ֆանտաստիկ հիթը` «Գահերի խաղը» պրիքվելը, ներկայացրել է նոր եթերաշրջանի թիզերը։ Կադրերը ներառում են պատերազմական ինտենսիվ գործողություններ:

«Աստվածների համար այնքան ատելի պատերազմ չկա, որքան ազգականների միջեւ պատերազմը»,-նշում է Ռեյնիս Թարգարիենը,-«Եվ ոչ մի պատերազմ այնքան արյունալի չէ, որքան վիշապների միջեւ պատերազմը»:

Պրոդյուսերները նաեւ հայտարարել են, որ շոուին միանալու են այլ դերասաններ՝ Քլինթոն Լիբերթին՝ Հալլի Ադդամի դերում, Ջեյմի Քեննան՝ Սեր Ալֆրեդ Բրումի դերում, Քիրան Բյուն՝ Հյուի դերում, Թոմ Բենեթը՝ Ուլֆի դերում, Թոմ Թեյլորը՝ Լորդ Քրիգան Սթարքի դերում եւ Վինսենթ Ռեգանը՝ Սեր Ռիկարդ Թորնի դերում:

House of the Dragon-ի առաջին եթերաշրջանը մեկնարկել էր 2021 թվականին եւ արժանացել բարձր վարկանիշի ու քննադատների գնահատանքին: Շոուն արժանացել է նաեւ «Էմմիի» ութ անվանակարգերի, այդ թվում՝ լավագույն դրամատիկ սերիալ։

Comments (0)
Add Comment