Վառվել են Նյու Յորքի գլխավոր Սուրբծննդյան տոնածառի հազարավոր լույսերը։ Հարյուրավոր մարդիկ հետեւում էին արարողությանը քաղաքի գլխավոր հրապարակներից մեկում՝ Ռոքֆելեր-պլազայում։
24 մետրանոց նորվեգական եղեւնին՝ 12 տոննա քաշով, բերվել է Վեսթալ քաղաքից (Նյու Յորքի նահանգ) նոյեմբերի 11-ին։ Այն զարդարելու համար պահանջվել է մոտ 8 կիլոմետր զարդանախշ շղթա՝ բաղկացած ավելի քան 50 հազար երփներանգ լույսերից։ Եղեւնու գագաթին ավելի քան 400 կիլոգրամանոց բյուրեղապակյա աստղն է՝ զարդարված Swarovski ֆիրմայի 3 մլն բյուրեղներով։
Լույսերը վառելուց առաջ տեղի է ունեցել համերգ, որին մասնակցել են Շերը, Բարի Մանիլոուն, Քլոյա Բեյլին, Կեկե Փալմերը, Քետրին Մաքֆին, Մանուել Թուրիզոն։
Սուրբծննդյան տոնածառը առաջին անգամ տեղադրել են Ռոքֆելեր-կենտրոնի մոտ 1931թ.։ 1933-ից լույսերի վառման արարողությունը տեղի է ունենում ամեն տարի, իսկ 1951-ից արարողությունը ցուցադրվում է հեռուստատեսությամբ։