Ռոմերո․ Բրազիլացիները հերթական անգամ բիծ թողեցին ֆուտբոլի վրա

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ Լոնդոնի «Տոտենհեմի» պաշտպան Կրիստիան Ռոմերոն սոցիալական ցանցերում արած գրառումով անդրադարձել է աշխարհի առաջնության հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարի Բրազիլիա — Արգենտինա հանդիպումից առաջ Ռիոյի «Մարականա» ստադիոնի տրիբունաներում տեղի ուենցած միջադեպին։ Բրազիլացի ոստիկանները մահակներով հարվածել էին արգենտինացի երկրպագուների։

«Մենք ունենք հրաշալի թիմ, որը շարունակում է գրել պատմություն։

Ցավոք, բրազիլացիները հերթական անգամ բիծ թողեցին ֆուտբոլի վրա։ «Մարականայում» միշտ նույնն է կատարվում»,- գրել է Ռոմերոն։

Արգենտինայի հավաքականը բրազիլացիներին հաղթել էր 1:0 հաշվով պաշտպան Նիկոլաս Օտամենդիի գոլի շնորհիվ։

Comments (0)
Add Comment