Նոյեմբերի 23-ին Երկիրը կծածկի միջին ուժգնության մագնիսական փոթորիկ (K-INDEX 4, դեղին մակարդակ), իսկ վաղը՝ նոյեմբերի 24-ին, սպասվում է ավելի հզոր փոթորիկ (K-INDEX 5, կարմիր մակարդակ)։
Ինչպես հայտնում է Meteoagent-ը, նոյեմբերի 21-ին և 22-ին ևս երկու ուժեղ՝ կարմիր մակարդակի փոթորիկներ են տեղի ունեցել։ Նոյեմբերի 25-ին սպասվում է նաև միջին ուժգնության մագնիսական փոթորիկ, որից հետո արեգակնային ակտիվությունն առաջիկա օրերին կնվազի և գեոմագնիսական դաշտը կսկսի հանդարտվել և մինչև դեկտեմբերի 4-ը կպահպանվի 2-3 բալ մակարդակում։ Հաջորդ 5 բալանոց բռնկումը, ըստ աղբյուրի, սպասվում է դեկտեմբերի 16-ին։
Ի՞նչ է մագնիսական փոթորիկը
Մագնիսական փոթորիկներն առաջանում են Արեգակի վրա բռնկումների հետևանքով, որոնք հանգեցնում են պլազմայի արտանետմանը տիեզերք: Պլազմայի այս հոսքը հասնում է Երկրի մակերեսին և փոխազդում մագնիսական դաշտի հետ՝ առաջացնելով մագնիսական փոթորիկներ։
Ինչպե՞ս են մագնիսական փոթորիկներն ազդում առողջության և ինքնազգացողության վրա
Մագնիսական փոթորիկների ժամանակ եղանակային պայմաններից կախվածություն ունեցող մարդանց մոտ կարող է նկատվել սթրես, անքնություն, անհարկի անհանգստություն, դյուրագրգռություն և վախի զգացում: Փոթորիկների ազդեցությունն ինքնազգացողության վրա նվազեցնելու համար բժիշկները խորհուրդ են տալիս հետևյալ միջոցները.
- Սահմանափակել ալկոհոլի և աղի ընդունումը
- Խուսափել սթրեսից և նյարդայնացնող ծանրաբեռնվածությունից
- Ավելի շատ ջուր խմել
- Բավականաչափ քնել և խուսափել գերլարումից
- Հրաժարվել դժվարամարս յուղոտ մթերքներից և նախապատվությունը տալ բանջարեղենին և մրգերին։
Ինչպե՞ս են մագնիսական փոթորիկներն ազդում տեխնիկայի վրա
Մագնիսական փոթորիկները կարող են բացասաբար ազդել սարքավորումների աշխատանքի վրա, հատկապես նրանց, որոնք կախված են տվյալների ճշգրիտ փոխանցումից և էլեկտրամագնիսական կայունությունից: Այսպիսով, փոթորիկները կարող են առաջացնել ռադիոլոկացիան սարքավորումների և էլեկտրական սարքերի աշխատանքի անսարքություններ: Որոշ դեպքերում տիեզերական արբանյակները կարող են շարքից դուրս գալ, հնարավոր են նաև խնդիրներ կապի ցանցի հետ:
Որոշ դեպքերում մագնիսական փոթորիկները կարող են խափանումներ առաջացնել տեղանքի որոշման և համացանցի միջոցով տեղեկությունների փոխանցման հարցում: