Հայաստանի 7 ծանրորդ Մեքսիկայում կմասնակցի երիտասարդական ԱԱ-ին

Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մեկնել է Մեքսիկա եւ կմասնակցի Գվադալահարա քաղաքում անցկացվելիք աշխարհի երիտասարդական առաջնությանը, հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը (armnoc.am)։

Ավագ մարզիչ Մելիք Ղուկասյանի ղեկավարությամբ մրցահարթակ դուրս կգան Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ), Էմմա Պողոսյանը (81 կգ),  Գոռ Սահակյանը (67 կգ), Մարտին Պողոսյանը (73 կգ), Սուրեն Գրիգորյանը (89 կգ)  և Գարիկ Կարապետյանը (102 կգ):

Առաջնությունը կավարտվի նոյեմբերի 23-ին:

Comments (0)
Add Comment